Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցություն Քասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-ն Պետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ Միրզոյան ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան Մենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ) 

«Ֆլեշի Բարսեղին» կարգի՞ կհրավիրեն

Վերլուծական

Հայտնի է, որ Հայաստանում մշտական խնդիրներից մեկն էլ անորակ վառելիքի խնդիրն է հանդիսացել ու շարունակում է այդպես էլ չլուծված մնալ: Չնայած կարծես այս ուղղությամբ ինչ-ինչ քայլեր փորձում են կատարել, իսկ վարչապետն էլ օրերս հստակ հանձնարարական էր տվել՝ կարգավորելու այս խնդիրը, սակայն ակնհայտ է, որ դիցուք վառելիքի անորակության խնդրի լուծման բանալին բնավ էլ մեկը չէ, ու այս խնդիրը հիմնովին հաղթահարելու համար դեռևս շատ ճիգ ու ջանք է պահանջվելու կառավարությունից:

Իսկ խնդիրները, որոնք հանգեցրել են Հայաստանի վառելիքի շուկայում նմանօրինակ վիճակի առաջացմանը, մի քանիսն են, որոնցից, սակայն, ամենաէականը, թերևս, մենաշնորհի գոյությունն է մեզանում. դաշտը փաստացի մոնոպոլիզացված վիճակում է գտնվում, ինչն ի սկզբանե բացառում է որևիցե մրցակցության գոյություն, որն էլ, իր հերթին, բերում է լճացման ու չարաշահումների, ներքին պայմանավորվածությունների և այլն: Հաջորդ խնդիրը, որ հանգեցրել է այս պրոբլեմին, Հայաստանում վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատման հարցն է՝ խնդիր, որի պատճառով տուժում են ոչ միայն շարքային սպառողներն, այլև հենց գործարարները՝ նրանք, ովքեր կոնկրետ զբաղվում են բիզնեսի այս տեսակով:

Բայց, ինչպես և շատ դեպքերում, վառելիքի շուկայի պարագայում նույնպես, որպես հիմնական տուժող կողմ հանդես են գալիս սպառողներն, ինչը պայմանավորված է դաշտը կարգավորող օրենքների առանձնահատկություններով. մեզանում օրենքները պաշտպանում են ավելի շատ գործարարների, քան սպառողների շահերն, ինչի արդյունքում էլ ողջ կուժն ու կուլան կոտրվում է շարքային քաղաքացիների գլխին: Բանն այն է, որ Հայաստանում գոյություն չունեն այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ սպառողները հնարավորություն կունենային տեղեկացված լինելու, թե իրենց ինչ որակի վառելիք է պարտադրվում: Այլ կերպ ասած՝ պետական կառույցների կողմից բենզինի որակի լաբորատոր ուսումնասիրություն չի կատարվում՝ առհասարակ:

Այնպես որ՝ որքան էլ փորձ արվի նույնիսկ ամենաբարձր մակարդակով լուծում գտնել վառելիքի խնդրին Հայաստանում, որևիցե բան չի ստացվի, եթե չեն վերանայվել շուկայում գոյություն ունեցող խաղի կանոններն ու իրական մրցակցություն չի հաստատվել: Ինչպես և տնտեսության մյուս բոլոր ճյուղերում, այս ոլորտում ևս զարգացման գլխավոր արգելք հանդիսանում է հենց մոնոպոլիան. սույն երևույթն է տնտեսությունը ներսից կրծողը:

Ի՞նչ է պետք անել՝ իրավիճակը շտկելու համար: Երկու բան՝ վերացնել մենաշնորհն ու վերահսկել վառելիքի որակը: Երկու դեպքում էլ անհրաժեշտ քաղաքական կամք է անհրաժեշտ ու բավարար վճռակամություն: Կգնա՞, արդյոք, կառավարությունը արմատական քայլերի, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց որ կոսմետիկ միջոցներով այս հարցին լուծում չես կարող տալ, անվիճելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ PoliticoԿովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրըՖիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՎարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին
Ամենադիտված