ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ 

Կարապետյանն իրականում մեկ ճանապարհ ունի

Վերլուծական

Որքան մոտենում է ապրիլի 2-ն, այնքան է՛լ ավելի հիմնավոր է դառնում այն տեսակետը, թե այս խորհրդարանական ընտրությունները բացառիկ են ոչ միայն այն պատճառով, որ դրանց արդյունքում՝ վերջապես ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունն, այլև այն, որ դրանք իրականում սկիզբն են դառնալու այն խորքային գործընթացների, որոնք ծավալվելու են երկրում առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ 2018թ-ը ներառյալ: Իսկ գործընթացներն այդ, պետք է նկատել, ամենևին էլ երևացողներից չեն. դրանք հիմնականում անդրկուլիսյան բնույթ կրող զարգացումներ են՝ զարգացումներ, որոնք բառացիորեն շոշափելու են Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական տիրույթները:

Ինչի՞ մասին է խոսքը:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու օրվանից սկիզբ առած ներիշխանական խուլ հակամարտությունն ամենևին էլ չի հարթվել, որքան էլ կարող է այս պնդումը տարօրինակ հնչել: Բանն այն է, որ Կարապետյանի նշանակումն ի սկզբանե դիտարկվել է որպես ավելի շատ տակտիկական քայլ, քան՝ մի որոշում, որը միտված կլիներ ապագային. գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Կարապետյանի նշանակումը դառնալու էր ընդամենը նախընտրական շրջանից բխող քայլ, որի նպատակն ընդամենը ՀՀԿ-ի մասին հասարակության շրջանում տարածված կարծիքը փոխելն էր լինելու, երկրում փոփոխությունների իմիտացիա ստեղծելը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն Կարապետյանի էնտուզիազմի, մենթալիտետային առանձնահատկությունների հաշվին ընդամենը ջանալու էր լուծել սեփական վերարտադրության հարցը. դրանով էր պայմանավորված նաև այն քարտ-բլանշը, որ վարչապետ Կարապետյանը ստացել էր նախագահ Սարգսյանից:

Հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ փոխվեց այս մի քանի ամիսների ընթացքում կամ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության ներսում խուլ հակամարտությունը գնալով սրվեց մի պարագայում, երբ թվում էր՝ Կարապետյանն այն ֆիգուրը չէր, որ կարող էր «ձեռնոց նետել» վաղուց ձևավորված ու խորն արմատներ գցած կարգերին:

Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է ընդամենը սեփական հայացքն ուղղել հյուսիս՝ Մոսկվա, ու ամեն բան պարզ կդառնա. Մոսկվայի բացարձակ վստահությունն ու հովանավորությունը վայելող Կարապետյանի թիկունքին իրականում նույն Կրեմլն է կանգնած, որն էլ, ելնելով տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական շահերից ու գոյացած մարտահրավերներից, ջանում է ամեն կերպ հզորացնել սեփական ազդեցությունն Անդրկովկասում իր համար միակ հենակետ հանդիսացող Հայաստանում: Այդ անելու համար որպես գործիք է ընտրված Կարապետյանն, ու ամեն բան անում են՝ նրա դիրքերը Հայաստանի ներքաղաքական կյանքում ամրապնդելու ու Կարապետյանին ռեալ քաղաքական գործոն դարձնելու համար: Ի դեպ՝ որպես այս ամենի նյութական արտահայտում կարելի է համարել Կարապետյանի վերջին այցը Լոռի, ուր նա բարձրաձայնել էր կարևոր նշանակություն ունեցող մի շարք տնտեսական նախաձեռնություններ սկսելու պատրաստակամության մասին՝ «Տաշիր» գրուպի օգնությամբ, իհարկե:

Այս ամենն, ըստ էության, մեկ բանի մասին է վկայում՝ փորձում են ինչ-որ մարդկանց համոզել, իսկ թե ում, այնքան էլ դժվար չէ կռահել, որ Հայաստանի պայծառ ու ամենակարևորը, անվտանգ ապագայի միակ երաշխիք կարող է հանդիսանալ միմիայն Կարեն Կարապետյանը (կասկած լինել չի կարող այն բանում, որ նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը, որից հետո, ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը կտրուկ կերպով նվազեցին, հարկավոր է դիտարկել նաև վերոհիշյալ կոնտեքստում). Կարապետյանը վարչապետ պետք է մնա նաև 2018թ-ից հետո:

Հարց է ծագում՝ իրականում կա՞ մեկն, ով կարող է ձեռնոց նետել վարչապետին ու նրան իրական այլընտրանք դիտարկվել: Իրականում կա. ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն է. նա, ի տարբերություն Կարապետյանի, գեոպոլիտիկ իմաստով շատ ավելի ընկալելի կարող է լինել նույն Արևմուտքի համար. Սարգսյանը «և, և»-ի կոնցեպտի մարմնավորում է, քան «կամ, կամ»-ի: Մոսկվան, սակայն, դատելով ամենայնից, այլևս չի բավարարվում «և, և»-ով ու պաշտոնական Երևանից շատ ավելին է պահանջում այն ամենի դիմաց, ինչն ակնկալում է Հայաստանը Ռուսաստանից. Կարապետյանը պետք է մնա:

Կարապետյանն իրականում մեկ ճանապարհ ունի՝ ապացուցել Սերժ Սարգսյանին սեփական անփոխարինելիությունն ու ստանալ երաշխիքներ, որ իրեն չեն խանգարի կյանքի կոչելու սեփական տեսլականները Հայաստանում: Ու եթե ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, կտա Մոսկվային հստակ երաշխիքներ, որ անակնկալ քայլերի չի դիմի ու կխաղա Մոսկվային հասկանալի խաղի կանոններվ, կարող է վստահ լինել, որ վերարտադրման հարցում որևիցե խոչընդոտի չի հանդիպի. Կրեմլը «պեչատը կխփի»:

Թե կոնկրետ ինչ հունով կծավալվեն ներքաղաքական իրադարձություններն, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց, որ չափազանց բարդ խաղ է ընթանում քաղաքական անդրկուլիսներում, հստակ է. նյարդերը գերլարված են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում
Ամենադիտված