Ցուցարարները նստել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում․ ոստիկանները նրանց հեռացրին ճանապարհի երթևեկելի հատվածից (լուսանկարներ)
Հասարակություն«Հաց բերողի» հիշատակին իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին նստել են Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում։
Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց ուժեր մոտեցնել՝ ցուցարարներին ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելու համար։ Ոստիկանության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ կարմիր բերետավորները, նրանց հեռացրին ճանապարհի երթևեկելի մասից։
Նշենք, որ ցուցարարները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։
Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի
Քրիստինա Աղալարյան