Խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում. Պավլիկ Մանուկյանը՝ վարչապետին
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ վարչապետին, որը հրապարակել է նրա փաստաբանը:
«Հարգելի՛ պարոն Կարապետյան,
Ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում:
Հուսով եմ, հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին:
Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ:
Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:
Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան
Սասնա ծուռ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, 20.03.2016թ.»