Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցություն Քասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-ն Պետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ Միրզոյան ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան Մենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ) 

Մեր ժամանակների գլխավոր մարտահրավերը

Վերլուծական

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում իրական բարեփոխումների հասնելու համար առաջնային պայմաններից մեկն էլ քաղաքական սերնդափոխության իրականացման հարցն է: Այս համոզմունքը, որը, պետք է նկատել՝ միանգամայն օբյեկտիվ է ու իրականության հետ համահունչ, բխում է այն իրողություններից, որոնցում այսօր Հայաստանն ապրում է:
Իսկ իրողություններն այդ ամենևին էլ հաճելիներից չեն. քաղաքականության մեջ ներգրավված ավագ սերունդը Հայաստանում սեփական գործունեությունն ու աշխարհայացքը կառուցել ու հիմա էլ շարունակում է հիմնել վաղուց հնացած մեթոդների ու գործունեության կերպերի վրա. խորհրդային ժամանակների քաղաքական ամենավատ ավանդույթներն անգամ շատ ավելի ընկալելի էին, քան քաղաքական ներկան:

Ցավոք, որքան էլ դաժան լինի խոստովանելը, փաստ է, որ հայաստանյան քաղաքական համակարգում չափազանց ուժեղ է «անձի պաշտամունք» կոչվող երևույթը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ քաղաքական գործիչը, կամ գոնե ֆորմալ առումով այդպիսին հանդես եկողը, որպես սեփական գործունեության նպատակ ու վերջնակետ՝ դիտարկում է գլխավորապես իր կուսակցության լիդերին: Այս ամենի արդյունքում տուժում է հասարակությունը և, եթե կուզեք՝ նաև պետությունը, քանի որ փոխարենն, ասենք, կենտրոնանալու հանրօգուտ, նույիսկ ազգօգուտ աշխատանքի վրա, փոխարենը մտածելու՝ ինչպես կարելի է ծառայել հասարակությանը, շատերն ընդամենը մեկ բանով են զբաղված՝ հասարակության շահերի հաշվին հաճոյանալ սեփական լիդերին:

Որպես ասվածի անգերազանցելի օրինակ կարող է հանդիսանալ ԱԺ պատգամավորներից, ասենք, նույն Առաքել Մովսիսյանն, ում, պայմանական ասած քաղաքական գործունեությունը սահմանափակվում է ընդամենը հայհոյախոսությամբ, ու թքած, թե այդ ամենի արդյունքում ինչ տպավորություն կստեղծվի, թքած, թե, ասենք, նույն Ազգային ժողովի համբավը որքանով կտուժի և այլն: Այս ճանապարհը, բնականաբար, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է ու կործանարար է թե՛ պետության, թե՛ հասարակության, ու թե՛ նույնիսկ նմանատիպ վարք ցուցաբերողի համար:

Հարց՝ ի՞նչ պետք է անի եկող սերունդը քաղաքականության մեջ, հատկապես ի՞նչ բնույթի փոփոխությունների պետք է ձեռնամուխ լինի և գործունեության ի՞նչ կերպ պետք է որդեգրի, որպեսզի վերջապես հասնի քաքաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումների, որոնք հիմք կհանդիսանան խաղի կանոնների վերաֆորմատավորման, կհանգեցնեն ռեալ փոփոխության:

Պետք է հասնել այն բանին, որ քաղաքական գործունեություն ծավալող ամեն մի անհատի գործունեություն միտված լինի նախևառաջ հասարակությանը. հասարակությունը պետք է դառնա բուն շահառուն, այլ ոչ թե առանձին վերցրած անհատը: Դրան զուգահեռ՝ պետք է հստակ վերաբերմունք լինի կուսակցության ղեկավարի նկատմամբ, նախագահական ինստիտուտի նկատմամբ պետք է խորագույն հարգանք լինի և այլն, սակայն քաղաքական գործիչները պետք է առավելապես ձգտեն ընկալելի դառնալ հասարակության կողմից, սիրվել, այլ ոչ թե հանուն սեփական նեղանձնային շահերի, սազն առած ձեռքները, յոթ երգ երգեն, յոթն էլ առաջնորդների մասին. կուռքեր մեզ հարկավոր չեն:

Իսկ այն, որ բարեփոխումների կարիք՝ այսօր օբյեկտիվորեն Հայաստանում զգացվում է, այն, որ գրեթե բոլորն էլ հասկանում են խնդրի լրջությունը, կասկած լինել չի կարող: Քաղաքական դաշտի հին սերնդին նորով փոխարինելը, սա պետք է հստակ գիտակցվի, ինքնանպատակ չէ, ու եթե եկողները նախևառաջ սեփական հոգեբանությամբ տարբեր չլինեն հներից, իրականում ոչինչ էլ չի փոխվելու ու Հայաստանը շարունակելու է դոփել տեղում: Հետևաբար՝ այստեղ հարցը ոչ միայն եկողների տարիքային գործոնն է, այլ նրանց դավանած արժեհամակարգը. դրսում 21-րդ դարն է, ու սա պետք է հաշվի առնել:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա ԽամոյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրըՖիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՎարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներին
Ամենադիտված