Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են 

Պատերազմի և խաղաղության փակուղում...

Վերլուծական

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջման, ընդհանրապես չէր մասնակցի բանակցությանը: Սակայն դժվար թե Տեր-Պետրոսյանի նման ռացիոնալ մտածող քաղաքական գործիչը չգիտակցեր այն փաստը, ոը բանակցությունների սեղանի շուրջ նստում են այդ գործընթացից մաքսիմալը պոկելու նպատակով:

Այս պահին ուշագրավ է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը նման երանգավորում ստացել: Երբ շաբաթներ առաջ՝ ԼՏՊ-ի հերթական ելույթից հետո նոր թափով սկսեցին խոսել հողեր հանձնելու մասին, վերլուծաբանների մեծ մասը հակված էր դա վերագրել ՀԱԿ-ականների ակտիվությունը՝ թյուրըմբռնման, նեղ մտածողության կամ էլ ժամանակավոր սխալականության, բայց երբ հող հանձնելու անհրաժեշտությունը դարձավ ՀԱԿ-ի քարոզարշավի լեյտմոտիվը, բոլոր այդ թյուրըմբռնումներն անէացան։

Լևոն Տեր-Պետրոսյանը լինելով փայլուն ստրատեգ Արցախյան հարցի կարգավորման մեջ, պաշտոնական Բաքվին դիրքերը նման կերպ է բնորոշել՝ նպատակ ունենալով փաստարկել սեփական նախընտրական ծրագրում Արցախին վերաբերվող դրույթները: Իսկ հույսը, բնականաբար, 7 տոկոսանոց շեմի հաղթահարելն է: Բնականաբար, Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է որ հինգ տարին անգամ բավարար չի լինի Արցախյան հարցում իր տեսակետը հանրության համար ընդունելի և հասկանալի դարձնելու համար:

Հետևաբար նման կարգի նախաձեռնությունները միտված են ընդամենը հասարակության «ջերմաստիճանը ստուգելուն», շոշափելու հանրային տրամադրությունները և հասկանալու՝ որքանով է ընդհանրապես իրատեսական 2018թ-ից հետո հողեր հանձնելու ծրագրի իրականացումը: ՀԱԿ առաջնորդը Արցախի խնդրում իր մոտեցումը ընտրական գործընթացի իր մասնակցության մեխ հռչակեց ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից կարճ ժամանակ անց, որը տրամաբանության առումով պատասխան կամ արձագանք էր Սարգսյանի ելույթին:

ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանը հանդես եկավ մեր քաղաքական դաշտը ընդարձակելու և ընդդիմության և իշխանության սահմանագիծը հստակեցնելու առաջարկով: Այսօր, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է այդ սահմանը գծել հենց Արցախի խնդրով՝ սահմանելով իշխանությունների հետ երկխոսության նոր ֆորմատը:

Թե Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում են, որ մոտ ապագայում Արցախյան թնջուկը չի հանգուցալուծվելու, նաև այն պատճառով, որ հանգուցալուծման բանալիները ոչ Երևանի, ոչ Էլ Բաքվի ձեռքերում են: Հետևաբար շարունակվելու է դիրքային, բանակցային խուլ պայքարը, ասել է թե՝ ստատուս քվոն: ՀԱԿ առաջնորդն այդ իմաստով Սերժ Սարգսյանին առաջարկում է այդ դիրքային երկարատեւ պայքարի ներքին երկբևեռ մեխանիզմ մշակել:

Կընդունի նախագահը այդ առաջարկը, թե ոչ՝ դժվար է ասել: Անշուշտ, Տեր-Պետրոսյանի կողմից հարցի նման ձևակերպման պարագայում ինքը հայտնվում է չափազանց հարմարավետ պայմաններում՝ քանի որ կարող է հակադրվել հողերը հանձնելու ոչ պոպուլյար թեզին՝ հանդես գալով շատ ավելի բարենպաստ լույսի ներքո:

Իհարկե Տեր-Պետրոսյանը նրա համար ստեղծել է անհրաժեշտ ֆոնը, թեեւ Սարգսյանի համար դա իհարկե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Գործող նախագահը դեռեւս լռում է իր քաղաքական ապագայի մասին և պարզ չէ, թե արդյոք նրա ձեռքին է մնալու Արցախի խնդրում պետական քաղաքականությունը վերաձեւակերպելու լծակը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ամենադիտված