Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ) Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ Ալիև Երիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան Թիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտ Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur 

Ծրագրեր գրողներն անգամ սեփական կատու չունեն. Գագիկ Ծառուկյանը՝ Եղեգնաձորում (տեսանյութ, լուսանկարներ)

Քաղաքական

Այսօր՝ մարտի 22-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղի բնակիչների հետ: 

 

Եղեգնաձորի ամֆիթատրոնը բազմամարդ էր,-տեղից փոխանցում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը,- այստեղ Ծառուկյանին մեծ խնդությամբ և ծափահարություններով ընդունեցին, նրան դիմավորեցին զուռնա-դհոլով, մինչ հարթակին բարձրանալը՝ ողջունեցին Եղեգնաձորի մարզադպրոցի սաները, կատարումներով հանդես եկան Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավար Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ դաշինքի կողմից առաջ քաշած տասնհինգ առաջնահերթ կետերին, ընդգծեց, որ ով էլ լինի իշխանության գլուխ, միայն այդ կետերի իրականացման դեպքում Հայաստանում դրական փոփոխություններ տեղի կունենան:

«Ով ուզում է լինել իշխանության գլուխ, կարող եմ գրել, ստորագրել, առաջ գնալու համար այդ կետերը պետք է իրականացվեն»,- ասաց Ծառուկյանը:

Ելույթի ընթացքում անդրադառնալով վարկային բարձր տոկոսադրույթներին՝ Գագիկ Ծառուկյանը դիմեց հավաքվածներին. քանի՞ տոկոսով եք այսօր վարկեր վերցնում, ստացավ պատասխան՝ 18 - 30 տոկոսով:

-Բա 30 տոկոսով վարկ տվողի ձեռքերը չջարդե՞ս:

Գագիկ Ծառուկյանը ելույթի ընթացքում անկեղծանալով, նշեց, որ իրեն մյուս ուժերի նախընտրական ծրագրերը ևս դուր են գալիս, տպավորություն է ստացել, որ ապրիլի 2-ից հետո Շվեյցարիայում ենք ապրելու, սակայն նկատեց, որ այդ ծրագրերն անիրականանալի են և դրանք գրողներն ու ներկայացնողներն իրենց ողջ կյանքի ընթացքում ոչ մի հաջողություն չեն գրանցել, անգամ «սեփական կատու չունեն»: Այնպես որ, խորհուրդ տվեց ընտրել՝ ուշադրություն դարձնելով մարդու արած գործին, ոչ թե լսել միայն համոզիչ անգիր արված տեքստերը:

 

հանդիպումից հետո, լրագրողները մի քան հարց ուղղեցին Գագիկ Ծառուկյանին. Հաղթանակի դեպքում դուք կլինե՞ք վարչապետ՝ հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք՝ կանի, չէ, ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով, երկու ամիս-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չի»: 

Մեկ այլ հարցի՝ ո՞վ է մեղավոր երկրում ստեղծված այս իրավիճակի համար, Գագիկ Ծառուկյանը նախ լրագրողներին մեղադրեց, ապա ասաց. «Մեղավորը ընտրող ժողովուրդն ա: Տված ա իրանց իրավունքը, թող գնան, ձայն տան ու պահանջեն»:
Լրագրողները նկատեցին նաեւ, որ երեկ, Սյունիքի մարզում ինքը քննադատություններ հնչեցրեց տեղական իշխանությունների հասցեին:

Գագիկ Ծառուկյանը մանրամասնեց, որ այնպիսի հանգամանքներ են կազմակերպել, որով կխոչընդոտվեր մարդաշատ քարոզարշավ կազմակերպելու հնարավորությունը. «Մեքենա են բերել, կռան են բերել, իբր ֆանտանները աշխատեցնելու համար, մանկապարտեզներում, դպրոցներում ժողովներ են կազմակերպել՝ ժողովուրդն այդ օրը պիտի գնար: Կապանում էլ, Գորիսում էլ, ընդեղ՝ 1-ին, ընդեղ՝ 2-ին, եթե ծնողը չեկավ երեխային մանկապարտեզից, դպրոցից կհանեն: Այդպիսի փոքր բաներ անելով, ինքնստինքյան ավելի հիասթափություն է մտցնում ժողովրդի մեջ: Էսօր պիտի իրենք կամեցող լինեն, բարի լինեն, ժողովրդի կողքին լինեն, մարդավարի վերաբերվեն՝ քաղցր, որ մարդը զգա, որ իրանց մասին մտածում են՝ իրենց կողքին կանգնեն, ոչ թե Ծառուկյանի կողքին կանգնեն: Ծառուկյանը Սյունիքի մարզ գնում ա հինգ տարին մեկ անգամ, ամեն օր իրենք շփվում են իրենց արած գործով, որպեսզի նրանք կարողանան ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը գրավեն»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփՎարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ Մինասյան Իրանի ԱԳ նախարարը Պուտինին կփոխանցի Այաթոլլա Խամենեիի նամակըԵրիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա ԱնդրեասյանՌադայի պատգամավորը հայտնել է՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստացելԹիկնիզյանը խոսել է իր ապագայի մասինԻնչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Սաակաշվիլին գովաբանել է Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»ChatGPT-ի ստեղծողները մշակում են Մասկի X սոցցանցի անալոգըՄահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի ԼեոնովիչըՀնդկաստանը խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում․ Reuters Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՀԱՄԱՍ-ը դժգոհ է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկիցՊենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ PoliticoԿովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Ամենադիտված