Ջավադյանը հետքերը փորձում է մաքրել. Սամվել Սահակյան
ՀասարակությունՍամվել Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ջավադյանը հետքերը փորձում է մաքրել։
Մեկա չի օգնելու եւ ի վերջո պարզվելու է՝ ով, ինչքան գումարի դիմաց էր մեր նկարները տրամադրել կրիմինալին»։
Ստորև ներկայացնում ենք «Ֆ.Ի.Կ.Օ.» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 14.09.2010Թ. թիվ 34 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը.
Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ Կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից:
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման եզրափակիչ մասի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:
Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Սամվել Սահակյանը Կենտրոնական բանկին մեղադրում է իր անձնական կյանքին առնչվող տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու մեջ: