Ես չգիտեմ էդ մարդը ով ա. թե բեռը կտանի՝ լավ, թե չէ՝ նոր մարդ բերեք. ՀՀ վարչապետ
ՔաղաքականԿառավարության մարտի 23-ի նիստում օրակարգային հարցերի քննարկումը սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ քարոզարշավի օրերին եղել է Գեղարքունիքի մարզում և ապշել. «Ամբողջ Սևանա լճի տարածքւմ շրջել եմ: Որքան տարածքներ կան, որ կարող ենք ներկայացնել պոտենցիալ ներդրողներին, ոչինչ չենք անում: Ես չգիտեմ՝ էդ մարդն ով ա (ի նկատի ունի Սևան ազգային պարկի տնօրենին), բայց, եթե կարա էդ բեռը տանի՝ լավ, եթե ոչ՝ բերում եք նոր մարդ»:
Վարչապետը հանձնարարեց Սևանա լճի հարակից տարածքների գույքագրման, ներդրումային ծրագրերի կազմման համար Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրել, հարկային գոտիներ ստեղծել, որ մարդիկ կարողանան փող ներդնել՝ վստահեցնելով, որ կան պոտենցիալ ներդրողներ:
«Բոլոր վարձակալվող տարածքների նկատմամբ շատ խիստ ենք լինելու: Ինչքան ներդրողներ կան, որ կգան և ներդրումներ կանեն այդ տարածքներում»:
Այս ամենից ելնելով՝ հանձնարարում եմ.
ՀՀ ՏԿԶ նախարարությանը՝ Սևանա լճի հարակից տարածքների նկատմամբ իրականացնել խիստ վերահսկողություն,
ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել ձկնային ռեսուրսների օգտագործման համապարփակ պլան՝ համապատասխան ուսումնասիրություներ ներկայացնելով,
ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ ներկայացնել Սևան ազգային պարկում ներդրումային նոր ծրագրեր:
Աղավնի Սուքիասյան