Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ» Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում 

Խե՞րն ինչ...

Վերլուծական

Սովորաբար մեզանում ընտրությունները մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ են աչքի ընկնում. դրանց ընթացքում, հատկապես բուռն փուլում, ոմանք ճիգ ու ջանք չեն խնայում՝ խոստումներ շռայլելու, երջանիկ ապագա խոստանալու և, որ ամենակարևորն է, շատ բարիքներ հասանելի դարձնելու վերաբերյալ բնակչության շրջանում հույսեր արթնացնելու:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շատ քիչ բարիքներ են, որ հասանելի են բնակչության մեծամասնությանը: Ու չնայած տպավորություն կարող է ստեղծվել, թե տարեցտարի իրավիճակը դրական դինամիկա է ցույց տալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ, ասենք, նույն հիպոթեքային շուկայում իրավիճակն ուղղակի ողբերգական է, և սա այն պարագայում, երբ, ասենք, երիտասարդներին կամ սոցիալական այլ խմբերին ուղղված մատչելի բնակարան խոստացող ծրագրերի պակաս՝ մեզանում կարծես չի զգացվում. համենայն դեպս, ասենք, նույն Արսեն Քարամյանին հաճախ կարելի է տեսնել հեռուստաէկրաններին՝ ինչ-որ նոր հիպոթեքային ծրագիր ներկայացնելիս: Ի դեպ՝ ավելորդ չէր լինի նկատել, որ ընտրարշավի ընթացքում ևս նույն ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպելիս չի շրջանցել այս գերկարևոր թեման, ու հաճախ կարող ես ականատես դառնալ, թե ինչպես են որպես կայացած փաստ ներկայացնում հիպոթեքային շուկայի չեղած կայացվածությունը:

Այնինչ պատկերը ճիշտ հակառակն է. բանկերը, որոնք էլ, ըստ էության, հանդիսանում են հիպոթեքային այս կամ այն ծրագրի անմիջական իրականացնողները, հստակորեն չեն կատարում իրենց գործառույթներն ու մարդկանց գցում են մոլորության մեջ՝ զանազան կերպերով:

Մասնավորապես՝ բավական շատ են բողոքները՝ կապված կանխավճարների ու տոկոսադրույքների հետ, որոնք, ի դեպ, նույն նախընտրական խոստումներին եթե հավատալու լինենք, պետք է որ արդեն իսկ իջած լինեին, մատչելի լինեին, այնինչ՝ ճիշտ հակառակ պատկերն է: Հետզհետե մեծանում է այն քաղաքացիների թիվն, ովքեր վստահ են՝ իրենց խաբել են, ու ոչ մի իրական տեղաշարժ այս ոլորտում ոչ միայն չի գրանցվել, այլև տեղի է ունեցել ճիշտ հակառակ պրոցեսը: Բանն այն է, որ բանկերում քաղաքացիներին պարտադրում են սահմանված կանխավճարից զատ՝ հավելյալ գումար մուծել՝ պատճառաբանմամբ, թե աշխատավարձի չափն անբավարար է. որպեսզի մարդն ունակ լինի օգտվել համապատասխան հիպոթեքային ծրագրերից, պետք է ունենա բավականին բարձր աշխատավարձ, աշխատավարձ, որը շատ քչերն են այսօր ստանում մեր երկրում: Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ո՞րն է զանազան բարեհունչ վերնագրերով հիպոթեքային ծրագրերի առաջ քաշման իմաստը, երբ դրանից օգտվել կարող են միայն ընտրյալները:

Ինչ վերաբերում է սահմանված տոկոսադրույքի իջեցմանն, ապա այստեղ ևս դրական տեղաշարժը չափազանց աննկատ է. տարեկան, ասենք, 9% տոկոսադրույքը շատ դեպքերում փոխարինվել է մոտ 8%-ով, ինչը ոչ մի կերպ զգալի դրական տեղաշարժ չես համարի: Այսինքն՝ արվել է ամեն բան, որպեսզի բանկերը, որոնք հայտնի են բնակչությանն անխնա կեղեքելով, շարունակեն մարդկանց հաշվին հարստանալ՝ չնայած այն հանգամանքին, որ ոմանց նախընտրական ելույթներից միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում: Քիչ չեն նաև տեղ գտած չարաշահումները, երբ միևնույն անհատը, գործի դնելով Հայաստանում անվրեպ կերպով գործող ԽԾԲ-ական սկզբունքը, մի քանի անգամ է դարձել միևնույն ծրագրի շահառու:

Իսկ այս ամենը մեկ բան է հուշում. կա՛մ համապատասխան ոլորտի պատասխանատուներն անտեղյակ են՝ ինչ է կոնկրետ կատարվում հիպոթեքային շուկայում, կա՛մ դիտավորյալ կերպով լռում են աղաղակող անարդրարությունների մասին. բանկերը մեր երկրում վաղուց դարձել են իսկական պատուհաս մարդկանց գլխին, ու չի գտնվում մեկն, ով կհամարձակվեր կարգի հրավիրել հայաստանյան դրամատներին: Հարց՝ ինչո՞ւ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները
Ամենադիտված