Տեր-Պետրոսյանին քննադատում են նրանք, ովքեր ավելի վաղ ծափահարում էին նրան. Շարմազանով
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցներին՝ ասաց.
«Իմ կարծիքով՝ մեկնաբանելու բան էլ չկա, քանի որ նրա կողմից հնչեցին շատ կոնկրետ մեսիջներ, որոնք ուղղված էին արտաքին աշխարհին և ներքին լսարանին»:
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներից հետո բարձրացող աղմուկի և հնչող քննադատությունների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես չեմ հասկանում այդ քննադատությունները և հատկապես այն, որ Տեր-Պետրոսյանին քննադատում են նրանք, ովքեր ավելի վաղ՝ Արցախի հարցում նրա դիրքորոշման համար ծափահարում էին նրան»:
Աժ փոխնախագահն անդրադարձավ նաև ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմանը, որ Արցախի հարցի լուծման հարցում Տեր-Պետրոսյանն անփոխարինելի է։
«Իսկ քաղաքական կապիտալը մսխելու գործում էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է չեմպիոն»։
Աղավնի Սուքիասյան