«Ժողովուրդ».67 000 դրամանոց ճարմանդ, 1 մլն-անոց շարֆեր. ինչ գնումներ են կատարել, ինչ նվերներ են ստացել իշխանությունները Անհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ» «Հրապարակ». Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել Պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են առանձին «Ժողովուրդ». Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ» Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ» ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Քասախ համայնքի բնակիչները ճանապարհ են փակել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ» «Ժողովուրդ». Իշխանությունը հույսը չի կորցնում. Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը Գյումրիում 

Նախարարի «հանճարեղ» գաղափարը...

Վերլուծական

Վերջերս ՀՀԿ քարոզարշավներից մեկի ժամանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ մշակույթի նախարությունը Գյումրի տեղափոխելու առաջարկով, վարչապետն էլ իր հերթին խոստացավ՝ հաղթանակի դեպքում ի կատար ածել այդ ծրագիրը: Այն, որ կառավարությունը որոշել է ինչ-որ կերպ բեռնաթափել Երեւանը, կարելի է համարել իրատեսական ցանկություն եւ նույնիսկ հնարավոր, քանի որ արդեն բավական խնդրահարույց է դառնում մարզերի դատարկումն ու Երեւանի ծանրաբեռնվածությունը, որն էլ իր հերթին առաջացնում է մարզաբնակների դժգոհությունն ու բողոքը:

Իհարկե, կառավարության այդ որոշումն ու գործնական քայլը կարելի է դիտել որպես ձայն կտրելու եւ աճող դժգոհությունները մեղմացնելու տարբերակ: Թերեւս սրանով գյումրեցիների սիրտը չես շահի, քանի որ այդ գերատեսչությունները Գյումրի տեղափոխելով՝ գյումրեցու կամ շիրակցու հանապազօրյա խնդիրները չեն լուծվի:

Կարծում եմ' նույնիսկ ընդհակառակը, առաջ կգա այլ մարզերի համապատասխան ենթակառույցների աշխատակիցների նախարարություն գնալ-գալու եւ նման այլ տեսակի խնդիրներ, իսկ տրանսպորտային փոխադրամիջոցներով Գյումրի գալն ու վերադառնալը ավելորդ ծախսեր կառաջացնեն նախարարության համար, չհաշված ժամանակի վատնումը: Դա միայն աշխատանքային անարդյունավետություն կառաջացնի:

Թերեւս, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել այս նախարարություններին հատկացված բյուջեն եւ, մյուս կողմից՝ գումարներ փոշիացնելու հնարավորություն կընձեռի նախարարներին եւ նրանց աշխատակազմին: Ի՞նչ կտա գյումրեցուն: Թերեւս մեկ-երկու աշխատատեղ եւ երեւի թե նվազագույն աշխատավարձից մի տասը հազար դրամ էլ պակաս աշխատավարձ:

Թեեւ չի կարելի բացառել, որ մեկ-երկու մշակույթի օջախներ վերակառուցվեն եւ նախարարություններին տրամադրվեն շենքեր, թերեւս դեռ հայտնի չեն, թե որ շենքերն են այդ պատվին արժանանալու, սակայն գոնե դրանք ինչ-որ հարդարում կամ վերանորոգում ունենան' համապատասխանելու նախարարությունների աշխատանքային պայմաններին. կարծում եմ' ընդամենը այդքանը:

Սա, փաստացի, ընդամենը կառավարության եւ իշխանությունների հերթական «գլուխազատելոցին» է, այն էլ՝ էժան կերպով:

Հարցն ավելի շատ կապված է կարծրատիպերի վերանայման հետ…

Հայ հասարակությունը համակերպվել է այն մտքի հետ, որ բոլոր նախարարությունները, պետական նշանակության կառույցները գտնվում են մայրաքաղաքում: Երեւանը վերածվել է քաղաք-պետության: Միաբևեռությունը խոչընդոտում է մարզերի բնականոն զարգացմանը…Մի պահ պատկերացնենք, որ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները տեղափոխվել են Գյումրի, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան, դա ի՞նչ կտա տվյալ նախարարություններին:

Գյումրին ունի սպորտային ու մշակութային մարդկային մեծ ներուժ, այն հումուսը, որից կարելի է ձեւավորել ամենակամային մարզիկին ու ամենազգայուն արվեստագետին: Ճիշտ քաղաքականության դեպքում մենք կտասնապատկենք ձեռքբերումները սպորտի, ինչպես նաեւ գեղանկարչության, երաժշտության, թատերական արվեստի բնագավառներում: Իսկ դրա համար հարկավոր է ենթակառուցվածքներ ստեղծել Գյումրիում:

Քաղաքը չունի պատկերասրահ, սպորտային դահլիճներ, ֆիլհարմոնիա: Թանգարանները հնաոճ են ու ֆիզիկապես մաշված: Միգուցե նախարարությունների տեղափոխումը կնպաստի՞ այս ամենի ստեղծմանը: Այլ խնդիր է, թե կուզենա՞ն հարգարժան նախարարությունների աշխատակիցներն իրենց հարմարավետ ու հանգիստ կյանքը փոխարինել ճանապարհների ու բազում խնդիրներ ունեցող քաղաքի դժվարին հեռանկարի հետ…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ».67 000 դրամանոց ճարմանդ, 1 մլն-անոց շարֆեր. ինչ գնումներ են կատարել, ինչ նվերներ են ստացել իշխանություններըԱնհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»«Հրապարակ». Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստելՊետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը կհաշվարկվի պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են առանձին«Ժողովուրդ». Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նաԻսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Քասախ համայնքի բնակիչները ճանապարհ են փակել«Հրապարակ». ԱԺ պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվումԱտելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանությունը հույսը չի կորցնում. Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը ԳյումրիումՈնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ
Ամենադիտված