Իշխանությունները միշտ շահարկում են Ղարաբաղի հարցը. Ստեփան Դեմիրճյան
Քաղաքական«Մեր երկրի կայուն զարգացում ապահովելու համար պետք Է կարգավորել հակամարտությունները, չեզոքացնել վտանգներն ու լուծել ներքին խնդիրները»։
Այս մասին Ազատության հրապարակում, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց ՀԺԿ նախագահ Ատեփան Դեմիրճյանը։ «Այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը։
Այս իշխանությունը միշտ շահարկելէ Ղարաբաղի հարցը, ինչն անթույլատրելի է։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը կտարբերի իրական խոստումները դատարկաբանությունից։ Մենք չպետք Է թույլ տանք, որ ապրիլի 2-ին մարդիկ ընտրակաշառքով հայտնվեն խորհրդարանում»,- ասաց նա և ավելացրեց՝ քվեարկելով իրենց օգտին, քվեարկում են խաղաղության օգտին։