Ազատության հրապարակը բազմամարդ է. մեկնարկեց ՀՅԴ-ի ամփոփիչ հավաքը (լուսանկարներ, տեսանյութ)
ՔաղաքականԱյս պահին Ազատության հրապարակը բազմամարդ է։ Ինչպես հայտնում Է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության ամփոփիչ հանրահավաքը։
Նշենք, որ քարոզարշավի ավարտին մնացել է մեկ օր: Հանրահավաքին ներկա են ՀՀ տարբեր մարզերից եկած քաղաքացիներ: Մարդիկ ձեռքերում պահել են տարբեր գրությամբ պաստառներ:
Ինչպես տեղեկացնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը՝ Դաշնակցությանը իրենց երգերով ողջունեցին Ներսիկ Իսպիրյանը և Գոռ Սուջյանը, վերջինս հանդես եկավ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգի պրեմիրերայով:
Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի
Սոնա Հարությունյան