ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ Փաշինյանին Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Փաշինյան ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ Փաշինյան Այո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ Փաշինյան Փաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել Գերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ Եսայան 

Իմաստ չունի լավ կյանքի պատկե­րացումներից խոսել, եթե պատկե­րացում չունես, թե այդ կյանքի իրա­վունքն ինչպես պետք է պաշտպանել. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը: 

Ներկայացնում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը:

«Հայրենակիցնե՛ր,

Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահ­մանի իր հատվածը հսկելիս։

Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականաց­նելիս։ Երեկ կրկին բոլոր հաս­կացողները լուռ գոռում էին՝ պատե­րազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջ­նական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։

Մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միաս­նականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսու­հետ լինելու նրանց տունը։ Ամենա­կարող Աստծո զորությամբ։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր­կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեա­թերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխ­նիկա, պաշտպանական նոր կ առույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու­նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողա­կանորեն ավելացում։

Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակ­չու­թյան կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա­գահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:

Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկե­րացումներից խոսել, եթե պատկե­րացում չունես, թե այդ կյանքի իրա­վունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառա­յության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյու­ղում հակառակորդի դիպուկա­հարի նշա­նառության տակ ամեն առավոտ պա­յուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբ­յուրը սահմանին կանգնած զորքի մար­տունակությունն է։ Հիշե՛ք Արցախ­յան հերոսամարտում զոհված ընկեր­ներին ու եղբայրներին սեփական ձեռ­քե­րով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջեր­մու­թյունն իրենց զինվոր-սաների մարտա­կան պատրաստության նոր ձեռքբե­րում­ներն են։

Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլը վախենում է մենակ կռված տղերքից (տեսանյութ) «Ապրելու երկիր»–ը դիմել է Կառավարությանը՝ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումըԶինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնահանվածների իրավունքներիին Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքներըՎոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմՓաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է. Վլադիմիր ՄարտիրոսյանՊրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան` «Տուն արի» (տեսանյութ) Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան Անարժանապատիվ տրանսպորտ և հունվարի 1-ից սպասվող թանկացումներ․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն ԱյվազյանՍտեղծվել է մարդկանց համար նախատեսված «լվացքի մեքենա»
Ամենադիտված