Պատրաստ ենք գնալ կոալիցիայի. Սեյրան Օհանյան
Քաղաքական«Քարոզարշավի ընթացքում եկանք այն եզրակացության, որ մարդիկ իրոք սպասում են փոփոխությունների և վստահ ենք, որ ապրիլի երկուսից հետո կստանանք մեր սպասած արդյունքները: Մենք գիտակցում ենք, որ ընտրողները հասկանում են, որ այս ընտրությունները հավասար են ՀՀ անկախության հանրաքվեին: Մենք չենք ընտրելու ո՛չ թաղապետ, ո՛չ էլ թաղի լավ տղա»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացում ասաց ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Վերջինս նշեց, որ հասարակության հետ շփումները փաստել են այն, որ քաղաքացին սպասում է ավելի լայն համախմբման և իրենք պատրաստ են կազմել նման կոալիցիա և ընտրություններից հետո է իրենց պատրաստակամությունն են արտահայտելու լայն կոնսոլիդացիա կազմելու համար:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի վերաբերյալ հասարակությունը լսեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանն, ըստ նախկին նախարարի՝ ինչո՞ւ է ուշանում նախագահ ՍերԺ Սարգսյանի պատասխանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Արցախի հարցում իմ դիրքորոշումը հայտնել եմ, ես իմ գործունեություն իրականցնում եմ ազատ, և որևէ մեկը չի կարող ինձ ճնշումների ենթարկել և ազդել իմ որոշումների վրա: Արցախի վերաբերյալ հարցերն ամրագրված են փաստաթղթերով և ավելին ասել չեմ կարող»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ նախկին նախարարը նշեց նաև. «Պաշտպանության նախարարությունն իմ օրոք արժանի հակահարված է տվել հակառակորդի ոտնձգություններին և բանակի շարունակական կատարելագործումը պետք է իրականացնեն ներկայիս իշխանությունները: ՊՆ եղած ժամանակ ես մասնակցել եմ այն քննարկումներին, որոնք կազմակերպվել են Արցախի հարցերի վերաբերյալ: Իմ մտահոգություններն արտահայտել եմ նաև Անվտանգության խորհրդի նիստում»,-նշեց նախկին նախարարը՝ հավելելով, որ ժողովրդի մոտ առկա մտահոգություններն Արցախի հարցում՝ ինքը հասկանում և ընկալում է:
Աղավնի Սուքիասյան