ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժը Վահան Շիրխանյանին նշանակել է կոնսերվատիվ բուժում
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Այս մասինտեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտարարության մեջ ասվում է. «Քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել էր, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 03.04.2017թ. տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ի լրումն հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն:
05.04.2017թ., հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը և նշանակվել կոնսերվատիվ բուժում' կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ»: