«ՀԺ». Շաքարավազի գինը շարունակում է աճել, իսկ շաքարի մոնոպոլիստը կրկին դարձավ ԱԺ պատգամավոր
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է:
Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել' մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ' 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:
Ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է շաքարի գնի անտրամաբանական լինելը, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել: Իսկ շաքարի մոնոպոլիստ եւ «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում