Ի՞նչ աղմուկ է Մուրացանի հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի անվան շուրջ
ՀասարակությունՄամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունը. «Արամ Ասատուրյանը չի ազատվել պաշտոնից, նա շարունակում է աշխատել»:
Այդ դեպքում ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածում հարցին Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել:
Իսկ հոսպիտալի պետ Ասատուրյանի ընդունարանի աշխատակցուհին մեզ տեղեկացրեց, որ այս պահին իրենց մոտ խորհրդակցություն է և պետի հետ խոսել հնարավոր չէ: