«Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար «Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞ «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին «Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը Այս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում 

Սերժ Սարգսյանը լուծեց խնդիրը...

Վերլուծական

Հարցը, թե ով է ղեկավարելու Հայաստանը 2018-ից հետո, չնայած ֆորմալ առումով կարծես փակված է, քանի որ երկիրն այլևս անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին, սակայն հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի ռեալներն ու նոր Սահմանդրությամբ երկրի վարչապետին շնորհված լայն լիազորությունները՝ պետք է ամրագրել, որ իրականում վարչապետին են պատկանելու երկրի կառավարման  գրեթե բոլոր լծակները, որոնք հիմնահենքային նշանակություն ունեն պետության կառավարման հարցում. երկրում իրական իշխանությունը պատկանելու է հենց վարչապետին՝ չնայած Ազգային ժողովի ունեցած դերի աննախադեպ բարձրացմանը՝ պետական կառավարման համակարգում:

Հարցը, թե ով կլինի Հայաստանում վարչապետ 2018թ.-ից հետո, երբ այլևս կավարտվեն գործող նախագահի լիազորությունները, դեռևս բաց է մնում: Ճիշտ է՝ այս թեմայի շուրջ բազում վերլուծություններ են արվել, քննվել բոլոր հնարավոր սցենարները, բայց այդպես էլ մինչև վերջ պարզ չի դառնում այն հարցը, թե ով է, ի վերջո, 2018-ին հռչակվելու վարչապետ՝ չնայած վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն գործող նախագահն է՝ հակառակ ամիսներ առաջ տարածված այն կարծիքի, թե վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո ևս շարունակելու է պաշտոնավարել իր ներկա պաշտոնում:

Ինչպես հայտնի է՝ ակտիվորեն շրջանառվում են ամենևին էլ ոչ անհիմն խոսակցություններ այն մասին, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է դառնալու ռուսաստանաբնակ հայ, մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն, ով, պետք է նկատել՝ իշխանական բուրգում բնավ էլ օտար մեկը չէ. երկար տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը, ժամանակին եղել է նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այնուհետև, 2012-ին, ընտրվել պատգամավոր: Մի խոսքով՝ մարդ է, ով փայլուն տիրապետում է քաղաքականության արվեստին ու հաստատ չի տապալի իրեն վստահվելիք պաշտոնը: Այստեղ, սակայն, հարցը մեկ այլ բանում է՝ ինչի՞ արդյունքում է որոշվել հենց նրա թեկնածությունն առաջ քաշել ԱԺ նախագահի պաշտոնում կամ ի՞նչ խորքային պրոցեսների արդյունք կարող է լինել նմանատիպ որոշումը մի պարագայում, երբ, կարծես թե, ռուսական ազդեցության մեծացման խնդիր՝ Հայաստանն այլևս չունի:

Նախ՝ ակնհայտ է, որ Կարապետյանի կարիերայի հավանական աճի հիմքում հարկ է տեսնել նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի միջամտությունն, ով, ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն տնտեսական հարցերում, այլև քաղաքական կոնյուկտուրայի ձևավորման՝  ըստ էության՝ հանդիսանալով Կրեմլի կողմից հստակ լիազորություններով օժտված մեկն, ում անմիջական պատասխանատվության շրջանակներում է գտնվում Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության ոչ միայն պահպանումն, այլև խորացումը:

Այն պահից սկսած, երբ ակտիվորեն սկսեցին շրջանառվել Կարապետյանի՝ ՀՀ ԱԺ վարչապետ դառնալու մասին խոսակցությունները, դրան զուգահեռ ակտիվացան շշուկները նաև այն մասին, որ Հայաստանի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն կարող է Սերժ Սարգսյանը լինել, ինչը, բնականաբար, նշանակելու է գործող վարչապետի լիազորությունների ավարտ 2018-ին, ինչի համար կարծես «օբյեկտիվ» հիմքեր կան՝ կապված տնտեսությունում գործնականում բացակայող ռեալ առաջընթացի հետ: Ի դեպ՝ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ հռչակվելու շանսերը բարձր են գնահատում ինչպես մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, այնպես էլ արևմտյան խոշոր ԶԼՄ-ներ, որոնք, հատկապես վերլուծելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, միանգամայն իրատեսական են համարում Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականությունը:

Իսկ այս ամենն առավել քան ակնհայտ է դարձնում այն կոնսենսուսը, որն, ըստ էության, ձեռք է բերվել Արևմուտքի ու Մոսկվայի միջև. ԱԺ նախագահ է հռչակվում ռուսամետ Կարեն Կարապետյանը, վարչապետ՝ գործող նախագահն, ինչը համապատասխանում է Հայաստանում ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն պահպանելու կոնցեպտին, քանի որ եթե գործող վարչապետ Կարեն Կարապետյանը պահպանի իր վարչապետական աթոռը նաև 2018-ից հետո մի պարագայում, երբ ԱԺ նախագահ է դառնում մեկ այլ ռուսամետ գործիչ, ապա դա կնշանակի՝ Հայաստանի լիակատար կլանում Ռուսաստանի կողմից. մի բան, ինչն Արևմուտքն ուղղակիորեն չի կարող Ռուսաստանին թույլ տալ մանավանդ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների սրացման ֆոնին. այս իմաստով՝ Սերժ Սարգսյանը դիտարկվում է որպես կոմպրոմիսային թեկնածու, քանի որ նա հրաշալի կապեր ունի ինչպես արևմտյան ազդեցիկ շրջանակների, այնպես էլ Կրեմլի հետ.նա շատ ավելի ընկալելի գործիչ է ՀՀ վարչապետի պաշտոնում:

Պակաս կարևոր չէ շեշտադրել նաև այն, որ եթե իրոք Սերժ Սարգսյանը 2018թ.-ին հռչակվի ՀՀ վարչապետ, ապա խորհրդարանի վերահսկողության առումով՝ նա առհասարակ խնդիր չի ունենալու, քանի որ ունենալու է հստակ քաղաքական հենարան այնտեղ ու, ըստ էության, հանդիսանալու խորհրդարանի ստվերային կառավարիչը՝ ՀՀԿ հին գվարդիայի գոնե մի մասին կրկին ակտիվացնելու փայլուն հնարավորություն ստանալով, ինչը, բնականաբար, է՛լ ավելի կուժեղացնի իր դիրքերը երկրի ներսում: Ու կստացվի՝ ֆորմալ առումով խորհրդարանի ղեկավար է հռչակվում Կարեն Կարապետյանն, իսկ երկրի իրական ղեկը կրկին մնում է Սերժ Սարգսյանի ձեռքում, ում հետ ստիպված են լինելու համագործակցության եզրեր փնտրել անխտիր բոլորը. Սերժ Սարգսյանը, փաստացի, վերածվելու է ազգային առաջնորդի՝ ստանձնելով նաև խորհրդարանի ստվերային ղեկավարումը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ
Ամենադիտված