Երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել
Արտակարգ ՊատահարԱրարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Կյուրին գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել: 35-ամյա կինն ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելու միջոցով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Նոր Կյուրինի համայնքապետ Գևորգ Օհանյանն ասաց, որ կինը կախված է եղել ծիրանենիների այգու ծառից. «Մեծ տարածք է, ինչ-որ այդ տարածքում է եղել: Ես դեպքի պահին այդտեղ չեմ եղել, մեր բնակիչը չի, դրա համար՝ չեմ զբաղվել դրանով, ոստիկանությունն էլ չի պարզաբանում»:
Գյուղապետը նշեց, որ կինն իրենց համայնքի բնակիչ չէր, պարզապես դեպքը եղել է այդ գյուղի վարչական տարածքում: Ասաց՝ խոսակցություններ կան, որ կինը եղել է Էջմիածնի բնակիչ, սակայն ինքը հստակ տվյալներ չունի:
Սոնա Հարությունյան