Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել․ լուսանկարը ձեռքերին՝ ռուս սպաներն ու ոստիկանները դռներն են թակում
Հասարակությունaravot.am-ը գրում է.
«Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։
Մեզ ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: