Պայմանագրային զինծառայող է մահացել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող է մահացել:
Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մահացած զինծառայողը 1986թ. օգոստոսի 30-ին ծնված Նարեկ Զավենի Հակոբյանն է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այլ մանրամասներ չներկայացրեց:
Նա ընդգծեց, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են: