Ռուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ. թարմացված (լուսանկարներ)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
«Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում Բուլվարային թաղամասի «Արբո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին' պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար»։