Ադրբեջանական կայքը հրապարակել է հայերի կողմից ծեծի ենթարկված ադրբեջանցի «տուժածների» լուսանկարները
ՌուսաստանԻնչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 9-ին, երբ Մոսկվայում՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել «Անմահ գունդ» երթը, հայերը ծեծել են ադրբեջանցիներին՝ արցախյան դրոշը խլելու համար:
Մինչ այդ՝ երթի մասնակից հայ համայնքի ներկայացուցիչները ծածանել են Արցախի դրոշները և վանկարկել «Ար-ցախ»:
Դա հունից հանել է տարածքում գտնվող ադրբեջանցիներին, տեղի է ունեցել քաշքշուկ, որին միջամտել են իրավապահները:
Ադրբեջանական կայքը հրապարակել է հայերի կողմից ծեծի ենթարկված ադրբեջանցի «տուժածների» լուսանկարները.