Ոստիկանական անսարք մեքենայի հետևանքով չեն կարողացել բաժին հասցնել Փոստանջյանի աղջկան (տեսանյութ)
ՔաղաքականԵրեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել:
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնաբերել էր Հանրապետականի հավաքագրած ընտրողների ցուցակները, որոնք շտաբի ներկայացուցիչն արագորեն թաքցրել էր։
Ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը, իսկ Փոստանջյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:
Այս դեպքի առնչությամբ արձագանքել են նաև ՀՀԿ-ի շտաբից, որը ներկայացնում ենք ստորև. «հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»:
Թարմացում
Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին Դրամփյանին, ոստիկանները չեն կարողացել հասցնել ոստիկանական բաժին, քանի որ փչացել է մեքենան: