«Դիլիջան ազգային պարկ»-ում տապալվել են հսկայական ծառեր (լուսանկարներ)
Հասարակություն«Դիլիջան ազգային պարկ»-ում տապալվել են հսկայական ծառեր: Այս մասին facebook-ի իր էջում ահազանգել է Գոռ Հովհաննիսյան անունով օգտատերը եւ հրապարակել լուսանակարներ:
Նա, մասնավորապես, գրել է. «Քայլել ենք կես ժամի չափ ու ամեն մետրին հսկայական ծառեր էին տապալված' ամենուրեք ու հաշվելս էլ չեկավ: Փռթել ու անասունավարի թափել էին, որ հետո գան ու տանեն: Ու ամենախնդալուն էլ նա էր, որ ծառահատումները սկսվում էին հենց դեպի Հաղարծին վանք տանող ճանապարհից. եթե անտառապահը տեղյակ չի եղել, պարկի ադմինիստրացիան տեղյակ չի եղել կամ փայ չի ունեցել ու չի ունենալու:
Ուրեմն ո՞նց պիտի արդարացնի էդ անտեղյակությունը։ Ո՞նց կարա բացատրի նման հսկայածավալ հատումների չնկատելու փաստը ու էն էլ ամենատուրիստական տեղում, էն էլ նման մասշտաբներով: Իրենք ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Վերջերս որ իմացա իրանց ամսական բյուջեն, աչքերս քյալլես թռան: Էդքան բյուջեով ես տասը էդքան տարածք կպահեմ»: