ՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆ Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Արժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համար Օրվա խորհուրդ ՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև Ովքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց 

Ինչո՞ւ են հատվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ծառերը․ մանրամասնում է ՊՈԱԿ-ի տնօրենը․ հակադարձում՝ մասնագետը (լուսանկարներ)

ԱՐԽԻՎ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մասսայական ծառահատման մասին լուսանկարները երեկ տարածվել էին համացանցում, երբ ֆեյսքուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը գնացել էր այնտեղ և լուսանկարել ծառահատված անտառը։

Մեկնաբանություն ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն է եղել ծառահատման պատճառը․ «Ես երեք ամսով անձնական խնդիրների պատճառով գտնվել եմ արձակուրդում, վերադարձել եմ մայիսի 2-ին։ Մինչ իմ գալը արդեն նախարարի կողմից հրաման է եղել, ուղարկվել են տեսուչներ, ովքեր ստուգումներ են իրականցնում ՊՈԱԿ-ում և մի քանի գործեր են հարուցվել անհայտ անձանց վրա։ Ամսի 30-ին պարզ կլինեն արդյունքերը՝ քանի ծառ է հատվել»։

Տնօրենն ընդգծեց՝ իրավապահները քրեական գործերի շրջանակներում կպարզեն մեղավորներին և պատճառները։ 

Հավելենք, որ թեև տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ անտեղյակ է, չգիտի, թե ով է ծառերի հատման հեղինակը, բայց, փաստորեն, որ այդ գործով ձերբակալվեց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը: 

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ բոլոր  տեղերում վիճակն անվերահսկելի է, կա հանցագործ անփութություն, հանցագործ վերաբերմունք Հայաստանի անտառների նկատմամբ։ «Այս ամենը հիմնավորում են մարդանց սոցիալական, կենցաղայիյն վատ պայմաններով։ Թեև մշտապես այս հանգամանքն են առաջ քաշում, սակայն դրանք ևս պետության վատ կառավարման արդյուքն են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ծառեր են հատվում, դրանք պետք է արվեն խելամտության, լուրջ մոտեցման պայմաններում։ 

««Դիլիջան» ազգային պարկը պահպանվող տարածք է, դե պատկերացրեք այն անտառների վիճակը, որոնք չեն պահպանվում․ նման տեղերում պարզապես «մորթոցի» է գնում։ Անկառավարելի վիճակ է և մենք հասկանում ենք, որ սրա մեջ լուրջ փողեր կան, որոնք ունեն լուրջ հովանավորներ»,- նկատեց բնապահպանը։

Գալստյանը նշեց՝ վառելիքի առումով պահանջարկ կա, հատկապես, երբ գազի գինը բարձրացել է, ուստի պետք է միջոցառումներ ձեռնարկել անտառամերձ տարածքների, գյուղական բնակավայրերի բնակիչների համար։

Նրա խոսքով՝ համոզված են, որ բացի վառելափայտից՝ այլ նպատակներով է մեծ քանակությամբ անտառահատումներ տեղի ունենում․ «Երբ տեսնում ենք՝ ինչ որակի ու տեսակի ծառեր են հատվում, արդեն պարզ են դառնում՝ ինչ նպատակով են օգտագործվում դրանք։ Մենք արդեն մեկ տարի է ահազանգ ունենք, որ Սյունիքում դարավոր կաղնիներ են հատել, որոնց փայտը օգտագործվում է կոնյակի տակառները պատրաստելու համար։ Քրեական գործ հարուցվեց, որը կարճ ժամանակում կարճվեց»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ ծառահատման դեպքերը չեն բացահայտվում, որովհետև ունեն լուրջ հովանավորյալներ։ 

Նա հավելեց, որ անտառահատման դեպքերը կանխելու և այս վիճակի փոփոխության միակ եղանակը նման դեպքերը համացանցի միջոցով տարածելն է, քանի որ պատկան մարմինները մշտապես պատճառաբանում են՝ փնտրում են, չեն գտնում հանցագործներին, կամ ֆինանսավորում չունեն, անտառապահներ քիչ ունեն և այլն։

Նշենք, որ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն ձերբակալվել է:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Չի կարա մի կերպար էսքան իդեալական լինի»․ Գրիգի հուզիչ շնորհավորանքըՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆՄենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մեդվեդևը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձըՄա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Ուկրաինան կվերանա քարտեզից. ԴուբինսկիԱրժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ ԱլիևԶախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան«Հարսս շատ համեստ, խելոք երեխա է». Մարինա Թագակչյանը՝ իր և Անդրեի մոր զրույցի մասին Եվրոպան ցանկանում է վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ․ BloombergՓորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համարՕրվա խորհուրդՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում էՀարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ԱլիևՈվքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Գետինը մտնեք ավելի լավ ա, արա՛, սենց բան են անո՞ւմ, Ավինյա՛ն․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Աննան արդեն Մատենադարանում է, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս․ Լևոն ՋավախյանՆա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե ԹովմասյանԽոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան«Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է«Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրող
Ամենադիտված