Թուրքերը հարձակվել են հայերի վրա (տեսանյութ)
ՀասարակությունՎաշինգտոնի կենտրոնում երեկ թուրքերը հարձակվել են հայերի, քրդերի և եզդիների վրա: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության ժամանակ։ Դեպքի տեսանյութերը համացանցի իր էջում հրապարակել է Հայ դատի հանձնախումբը: Նշենք, որ երեկ բողոքներով և ցույցերով են դիմավորել Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Քրդերի եւ հայերի կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց Սպիտակ տան առջեւ իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Էրդողանին:
Մանրամասները՝ տեսանյութում