Ռեժիսոր Արեն Բայադյանն ընկել է Հրազդանի կիրճը
ՀասարակությունՌեժիսոր Արեն Բայադյանն ընկել է Հրազդանի կիրճը և կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Պարզաբանում ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հայտնեցին, որ մայիսի 21–ին ժամը 20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից Հրազդանի կիրճ մարդ է ընկել։
«Մեկնած խումբը պարզել է, որ վայր ընկած քաղաքացին հանդիսանում է Արեն Բայադյանը»,- հայտնեցին ոստիկանությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական քննություն, հետաքննությունը կպարզի, թե ինչ է եղել։
Ռեժիսորը Շտապ օգնության մեքնայով տեղափոխվել է հիվանդանոց։