ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ) ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան «Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի «Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է» «Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների «Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է 

Գլխավոր դատախազությունը խաղում է Ջավադյանի կանոններով

Հարցազրույցներ

Ամիսներ առաջ ՀՀ քաղաքացի Սամվել Սահակյանը սենսացիոն հայտարարություն արեց: Նա մի հարցով գրավոր դիմում էր մուտքագրել ՀՀ ԿԲ, իսկ ԿԲ ղեկավարությունը Սահակյանին լուսանկարել էր և լուսանկարները փոխանցել կրիմինալ ուղենիշ ունեցող 3 անձանց, որոնք և զանգահարել էին Սահակյանին և փորձել ահաբեկել։  Քաղաքացին դիմել էր դատախազություն, բայց քանի որ գործի մեջ ներգրավված էր ԿԲ-ի բարձրագույն ղեկավարությունը, եղածի մասին պատմել էր լրատվամիջոցներին։

Դրանից հետո ԿԲ –ն՝ հանձինս նախագահ Ա. Ջավադյանի, նախաձեռնել  էր մասշտաբային հարձակում։ Նախ Քաղաքացուն բացեիբաց մեղադրեցին, թե մուտքագրված դիմումը կեղծ է և քրեական գործ հարուցեցին: Այնուհետև հարուցեցին 2 վարչական վարույթ և պահանջեցին, որ դատարանը կալանք դնի քաղաքացու գումարների վրա և ԱՐԳԵԼԻ, որ նա ընդհանրապես այս թեմայով ԶԼՄ-ների հետ շփվի։   

Սամվել Սահակյանն այս ամիսների ընթացքում չդադարեց հնարավոր բոլոր ատյաններով պայքարել: Այս մութ գործընթացի մասին ԼՈւՐԵՐ.com-ն այսօր կփորձի մանրամասն տեղեկություն ստանալ Սամվել Սահակյանից:

-Պարոն Սահակյան, ի՞նչ փուլում է գործընթացը: Ինչպե՞ս են մեկնաբանում Կենտրոնական բանկից ձեր լուսանկարները երրորդ անձին տրամադրելու փաստը:

  - Նախ նշեմ, որ ունենք կարևորագույն և մեծ հաղթանակ. ԿԲ-ի նախագահի և նրա մտերիմների կողմից կեղծ հայտարարված փաստաթուղթը ճանաչվել է իրական: Անկախ փորձագիտական կենտրոնը միանշանակ հաստատել է, որ ստորագրությունն իրական է: ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ իս, վերին ղեկավարության առջև իր երեսը փրկելու համար տարածեց հայտարարություն, ըստ որի՝ նրանք իմ դիմումի մեջ իբր կեղծ ստորագրություն են տեսել, և ամենածիծաղելին այն է, որ այդ «կեղծ» ստորագրությունը տեսնելուց հետո դիմել են ոչ թե իրավապահներին, որպեսզի ինձ պատժեն օրենքի ամբողջ խստությամբ, այլ ինչ-որ կասկածելի համբավ ունեցող մարդկանց: Որքանով ես տեղյակ եմ, գողական ենթամշակույթում դա խիստ ընդունված մեթոդ է, երբ բողոք ներկայացնողի վրա փորձում են ճնշումներ գործադրել, սակայն բանկային գործունեության համաշխարհային պրակտիկայում այս երևույթի կիրառումը, կարծում եմ, պարոն Ջավադյանի նորամուծությունն էր:  Ինչևէ, նույնիսկ այս ծիծաղելի արդարացումները հերքվեցին: Անկախ փորձաքննությունը հաստատեց, որ ոչ մի կեղծ ստորագրություն չկա: Ըստ էության, հերքվեց ՀՀ Կենտրոնական բանկի այն մանկական արդարացումը, որով փորձում էին լղոզել իմ լուսանկարների տրամադրումը երրորդ անձի: Որպես օրինակ՝ ասեմ, որ Կենտրոնական բանկից նույնիսկ իրավապահներն են բավական մեծածավալ թղթաբանությամբ և դժվարություններով լուսանկար կամ տեսանյութ ստանում, իսկ, ինչպես տեսնում եք, «ճիշտ» կյանքով «աբրած» տղերքի համար Կենտրոնական բանկի ներքին տեսախցիկները միշտ ազատ են ու մատչելի: Սա, անշուշտ, խոսում է մեր որոշ պաշտոնյաների տհաս վերաբերմունքի մասին՝ առ պետությունը:

- Այսինքն, անկախ փորձաքննությունը հերքե՞ց Կենտրոնական Բանկի հայտարարությունը:

- Այո՛, հերքեց ԿԲ-ի տարածած տեղեկությունը, թե ես կեղծ թուղթ եմ մուտքագրել, և այժմ ՀՀ ԿԲ-ում պետք է նոր արդարացում մոգոնեն, թե ինչու են իմ ու կնոջս լուսանկարները տրամադրել երրորդ կողմին: Ո՞ր իրավունքով: Ես այս գործի մեջ տեսնում եմ կոռուպցիոն վտանգ և շորթման փորձ, որի իրականացնողների հետ ԿԲ ղեկավարությունն ուղղակիորեն սերտաճած է։

- Ինչպիսի՞ն էր իրավապահ մարմինների արձագանքն այս պատմությանը:

- Ցավոք, շատ իներտ, տեղ-տեղ՝ նաև հակասական: ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իմ դիմումներն, ըստ էության, մնացել են անհետևանք: Այս 6 ամիսների ընթացքում մեր իրավապահ համակարգը՝ հանձինս Գլխավոր դատախազության, որը վերահսկող մարմին է հանդիսանում, ո՛չ իրավական գնահատական տվեց եղածին, ո՛չ էլ պատասխանում է, թե որ փուլում կամ ինչու է գործընթացը կանգնած։

- Ձեր հետագա քայլերի մասին կտեղեկացնե՞ք

-Իմ հետագա քայլերը հետևյալն են. ես կսպառեմ արդարադատության հասնելու ներպետական բոլոր ատյանները և գործը անպայման կհանեմ ՄԻԵԴ: Սա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է, երբ պետական հիմնարկն իր տեսանկարահանող սարքերի պարունակությունը “Viber” բջջային հավելվածի միջոցով ուղարկում է կասկածելի մարդկանց ու դա անում՝ մինչ օրս անհայտ նպատակներից ելնելով:  Նաև բողոք ենք ներկայացնելու Գլխավոր դատախազության դեմ՝ անգործության համար։ Առ այսօր՝ իմ հետևյալ հարցը դեռ չունի իր պատասխանը՝ «Հարգելի՛ Կենտրոնական բանկ, ինչու՞, ի՞նչ նպատակով եք ուղարկել իմ և կնոջս լուսանկարները երրորդ, մասնավոր անձի»։

Գլխավոր դատախազությունը պարտավոր է հնարավորինս շուտ պատասխանել այս գործի վերաբերյալ առկա հարցերին, չէ՞ որ պետք է պարզել՝ ով և ինչի դիմաց է տեղեկատվություն հանում ԿԲ-ից և տրամադրում երրորդ անձանց. միգուցե սա ԿԲ -ում ընդունված և բազմիցս իրականացված պրակտիկա՞ է։

Նելլի Ավետիսյան

Լուսանկարում ձեռագրաբանական փորձաքննության արդյունքն է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին ակնկալում է ավելի քան 20 ղեկավարների ներկայությունը․Պեսկով «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել է ռուսալեզու հեռարձակումները
Ամենադիտված