Ամուսնուն՝ «Ճաճոյի Էդոյի» որդուն սպանած կնոջն ազատ են արձակել
ՀասարակությունՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ եւ լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվակերից ամուսինը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Մաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները, քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ եւ նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: