3 պատգամավորի լիազորություն դադարեցված է
ՔաղաքականԱյսօր դադարեցվել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի լիազորությունները, այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Այս պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում էին ներկայացրել դեռևս մայիսի19-ին: Կանոնակարգի համաձայն, եթե հրաժարականի դիմումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա կազմվում է արձանագրություն, և հրաժարականը համարվում է ընդունված:
Հավանաբար, նրանց կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը: