Խորհրդարանի միլիարդատեր պատգամավորը քվեարկում է Սամվել Ալեքսանյանի փոխարեն
ՔաղաքականՀայաստանի ամենահարուստ պատգամավորներից մեկը՝ միլիարդատեր Արայիկ Գրիգորյանն այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քվեարկել է իր բացակա գործընկերոջ՝ միլիարդատեր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փոխարեն, ընդ որում՝ պարոն Գրիգորյանը քվեարկեց մեր տեսախցիկի առջև։
Այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնակցեց ԱԺ արտահերթ նիստի առաջին 10 րոպեին, այնուհետև դուրս եկավ խորհրդարանից, որից հետո պատգամավոր Արայիկ Գրիգորյանը զուգահեռ քվեարկում էր նաև պարոն Ալեքսանյանի փոխարեն։
Արայիկ Գրիգորյանի նստատեղը 41-րդն է, իսկ Սամվել Ալեքսանյանինը՝ 36-րդը, Ազգային ժողովի ուղիղ հեռարձակման ընթացքում հստակ երևում է, որ Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկում կառավարության նախագծին, միչդեռ մեր տեսախցիկը նույն այդ պահին արձանագրել է, որ նա բացակայում է նիստերի դահլիճից և նրա փոխարեն քվեարկում է գործընկերը։
Արայիկ Գրիգորյանի դրամակն միջոցները 2016թ․ վերջում կազմել են 1,9 միլիարդ դրամ և 985 հազար դոլար, նա պատգամավորի աշխատավարձից ստացել է 6,3 մլն դրամ, իսկ այլ եկամուտներից 44 մլն։
Տեսանյութը՝ Գևորգ Թոսունյանի
Նյութի աղբյուրը՝ http://iravaban.net