«Ժամանակ». Նոր աղմուկ. Լեւոն Ալթունյանը սեփական բիզնեսի համար որոշել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացված աղմուկը դեռ չմարած, նախարարի դեմ սկիզբ է առնում բողոքի նոր ալիք: Լեւոն Ալթունյանը մտադրվել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից:
Նրանք դա համարում են Ալթունյանի հերթական անձնական բիզնեսի շահերին ուղղված ծրագիր: Համարում են, որ այդ կերպ փորձում է զարկ տալ իրեն պատկանող Վարդանանց բժշկական կենտրոնի բիզնեսին եւ այն ուսանողները, որոնք հետազոտվելու էին այս պոլիկլինիկայում, լուծարվելուց հետո տեղափոխվելու են Վարդանանց կենտրոն:
Մեզ հասած տեղեկություններով՝ աշխատակիցները պատրաստվում են առաջիկա օրերին հասցեական բարձրաձայնել խնդրի մասին ու հրապարակել Ալթունյանի նկրտումների մասին: Թե այսքանից հետո որքանով կհաջողվի Ալթունյանին արդարացնել վերանշանակումը եւ անցնցում աշխատել, դեռ պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում