Քաղաքացիները ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել
Արտակարգ ՊատահարՀունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքները Սևանա լճում և ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: