«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը հույս ունի անձամբ գնել «Հրազդանի մարզահամալիրը». Որքա՞ն այն կգնահատվի
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։
Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից։ Աղաբաբյանի խոսքով, կառույցը սնանկացման եզրին է եւ չի կարող մասնավորեցվել:
«Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ի՞նչ կարող եմ անել․․․ Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, եւ մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում