Վրաերթի ենթարկված 3-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 14-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացուհու և 3-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 15-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցում 2014 թ. ծնված Սերյոժա Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: