Արմեն Մկրտչյանը hրաժարական է տվել դստեր առողջական խնդրի պատճառով
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել դստեր առողջական խնդրի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:
«Աղջկաս հիվանդության պատճառով խնդրում եմ հեռացնել ինձ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից»,- գրված է դիմումում:
Ազատ ոճի հավաքականի մարզչի պաշտոնակատարը Հաբետնակ Կուրղինյանն է: