Վարուժան Ավետիսյանն ապստամբության կոչ արեց
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռերի» անդամներից 14-ի դատական նիստը: Նշենք, որ այն ընթանում է ընդմիջումներով:
Հերթական մեկժամյա ընդմիջումից հետո մեկնարկեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով երկրորդ դատական նիստը: Մինչ այդ, դատավոր Արտյուշ Գաբրիելյանը, անհարկի խոսելու համար դատական նիստերի դահլիճից հեռացրել էր ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին:
Ամբաստանյալ Վարուժան Սուքիասյանը ևս առանց դատարանի թույլտվության տեղից խոսեց և բարձրախոսով ապստամբության կոչ արեց․ «Ես ապստամբության կոչ եմ անում, ժողովուրդ ջան, զենք վերցրեք Սերժիկի բանդայի դեմ»։
Դատավոր Գաբրիելյանը դրանից հետո հեռացրեց նրան դատական նիստերի դահլիճից և մեկ անգամ ևս մեկժամյա ընդմիջում հայտարարեց: