Վարչապետը կոնստրուկտիվ առաջարկների է սպասում
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր մեկնարկեց 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Նիստի սկզբին ելույթով հանդես եկավ ՀՀ վաչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ տեղի կունենա բյուջեի վերաբերյալ կառուցողական քննարկումներ:
Նա ասաց, որ ծրագրային բյուջետավորման համակարգի հետ կապված՝ Կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը: «Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե՝ որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից»,- ընդգծեց Կարապետյանը:
Վերջինիս խոսքով՝ շարունակվելու են իրագործվել այն ծրագրերը, որոնք տնտեսության հետագա զարգացման համար սկսվել են և ընթանում են:
վարչապետը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումներ ու կոնստրուկտիվ առաջարկներ կլինեն, որոնք Կառավարությունը հաշվի կառնի իր ծրագրերի համար: