Զինված հարձակում «Ծիրան» սուպերմարկետի վրա
ՀասարակությունՀունիսի 25-ի երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
«Հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին զանգահարել և հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն»,- ասացին ոստիկանությունիրց:
Անհայտ անձը զենքի գործադրմամբ փորձել է սուպերմարկետի դրամարկղից գումար հափշտակել:
Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: