Տեսանյութ. Մինի-ֆուտբոլի հուշամրցաշար՝ ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի հիշատակին
ՏեսանյութերՀունիսի 24-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց մինի-ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի հիշատակին:
Մրցում էին կրթահամալիրի ուսումնական կենտրոնի եւ քոլեջի թիմերը:
Լարված պայքարում հաղթեց ուսումնական կենտրոնի թիմը, որին էլ հանձնվեց Վարդան Պետրոսյանի անվան գավաթը:
Խաղի ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը խոսեց Վարդան Պետրոսյան-մարդու մասին, ով սկզբունքային սպայի, մարդկանց հետ շփվելու կարողության, պարտաճանաչության, սրտացավության շնորհիվ վայելում էր գործընկերների հարգանքն ու սերը, եւ ով բացակա, բայց մշտապես ներկա է կրթահամալիրում:
Կրթահամալիրում գործող բարեկարգ և հարմարավետ սպորտային մարզադաշտը կառուցվել է բարերար Արտակ Թովմասյանի հովանավորությամբ: