Սերժ Սարգսյանը կառավարությունում է
ՔաղաքականՍերժ Սարգսյանը այս պահին կառավարությունում է: Գործադիրի այսօրվա նիստը մեկնարկեց Սերժ Սարգսյանի ելույթով:
Նա նախ շնորհավորեց նախարարներին՝ իրենց պաշտոններում վերանշանակվելու առթիվ:
Սարգսյանն ընգծեց, որ գործադիր իշխանության ձևավոևմամբ սկիզբ դրվեց նոր շրջափուլի, որը պետք է գործի արդյունավետ և հնարավորինս անցնցում. «Անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն՝ իր աշխատանքները շարունակելու համար; Մեր ստացած ձայները բավարար էին, որ միայն ՀՀԿ-ն ձևավորեր կառավարություն, սակայն մենք որոշեցին ՀՅԴ-ի հետ ձևավորել կառավարություն և շարունակել նախկինում ձևավորված հարաբերությունները»,- ասաց Սարգսյանը:
Նա հատուկ ընդգծեց, որ Կարեն Կարպետյանն ու ամբողջ թիմը վայերում են իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահություը. «Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես որպես ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ՝ չունենք որևէ նախապաշարում, մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ»,- ասաց նախագահ Սարգսյանը: