Չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքականության մեջ․ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
Բլոգոսֆերա2017 թվականի փետրվարի 6-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար նշանակված Աշոտ Մարգարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Մարգարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին:
Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները:
Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»:
Նշենք, որ Աշոտ Մարգարյանը մինչ փոխնախարարը նշանակվելը վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր: