Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութ Դատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը 

Իմ հանդեպ անօրինականություն է կատարվել. ՍԱՊԾ աշխատակցի բաց նամակը Կարեն Կարապետյանին

Քաղաքական

Հարգելի պարոն վարչապետ,

Ձեզ է գրում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Նահապետի Մանթաշյանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել եմ քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։

Ինձ հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։

Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։

Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը և ասաց, որ գործուղում կձևակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։

Սակայն ես ներկայացա աշխատանքի և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը։

Ես բազմիցս զանգել եմ համապատասխան կադրերի բաժին գաղտնաբառի և մուտքանվան համար, սակայն ինձ պատասխանել են, որ ներքին կարգով արգելվել է ինձ տրամադրել աշխատանքային անհրաժեշտ գործիքները։ Քաղաքացիական ծառայության օրենքին համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճանը տրվում է փորձաշրջանի ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում, ինձ աշխատանքի ընդունելու հրամանում տրվել էր մեկ ամիս փորձաշրջան, հետևաբար առավելագույնը հուլիսի 4-ին պետք է տրվեր համապատասխան դասային աստիճանը, որը մինչ այսօր չի տրվել։

Հուլիսի 4-ին Սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան» ՍՀԿ միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը արձակուրդի դիմում է ներկայացրել, որից հետո նրան կանչել են Երևան և դիմումում ավելացրել, որ նա իր կնիքը հանձնի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Է․ Ծառուկյանին, նշեմ, որ այդ դեպքում Գոգավանի մաքսակետով ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները չէին կարող ստանալ սերտիֆիկատ։ Հաշվի առնելով գյուղմթերքների ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չի կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, ես իմ մտահոգության վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։

Զեկուցագիր ներկայացնելուս հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գամ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Ինձ ասվեց, որ հակառակ դեպքում իմ նախկին գրված դիմումը կդնեն շրջանառության մեջ, իսկ ես պատասխանեցի, որ դիմումս առանց ամսաթվի է և անցել է մեկ ու կես ամիս և օրենքով չեն կարող առանց ինձ դիմումս դնել շրջանառության մեջ։

Հուլիսի 9-ին վատառողջ լինելու պատճառով դիմել եմ Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց, և ինձ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և բացվել անաշխատունակության թերթիկ։ Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն։ Ցանկանում եմ նշել, որ ես լինելով վատառողջ, չեմ գրել և չէի էլ կարող գրել դիմում և ներկայացնել Ծառայություն։ Վերոգրյալի արդյունքում խնդրում եմ Ձեր միջամտությունը իմ հանդեպ կատարված անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու կապակցությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում
Ամենադիտված