Ի՞նչ է նախորդել ազատումներին Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Փոխքաղաքապետի դիմումին ընթացք է տրվել․ գործադուլ իրականացրած վարորդները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ուկրաինայի նախագահները պետք է հրաժարական տան. Մեդվեդև Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել. Հայկ Կոնջորյան Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Մասիսում հրկիզել են նախկին օպերլիազորի մեքենան. Shamshyan Գյումրիում չկա մի անձ, ով կկարողանա դառնալ քաղաքապետի պաշտոնակատար, իշխանության վակուում է առաջանում․ ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը․ Ղազարյան Փնտրվում են չբողոքող վարորդներ ՔՊ-ն փակ նիստ է անցկացնում. Mediahub.am SMS-ը կստանաք, դեպքին կանդրադառնաք, չեք ստանա, չեք անդրադառնա. Մանուկյանը՝ ՔՊ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ) 

Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք. Կարեն Կարապետյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, և ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում և´ ստեղծվող հնարավորություններին, և´ ռիսկերին: «Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։

Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ ևս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում», – ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է այս ուղղությամբ կառավարության ծրագրերին և անելիքներին. «Համապատասխան միջավայր ձևավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը և նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում և հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաև հնարավոր օգուտները ձևավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում՝
1. վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ և երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը և նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,
2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,
3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով,
4. ինովացիոն էկոհամակարգի ձևավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները և նպաստել գիտելիքների առևտրայնացմանը,
5. խթանելու ենք գիտության և մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առևտրայնացումը։ Սա թերևս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,
6. հստակ հասկանալով և գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության և մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր և իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ և´ Հայաստանից, և´ սփյուռքից, և´ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ և բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և լուծումներ,
7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաև զեկույցով նշված մետահմտությունները,
8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,
9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության և մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության և թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաև ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձևակերպում և խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, և այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»:

Վարչապետը նշել է, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Կարեն Կարապետյանը հորդորել է գործարար և գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին և զարգացման ուղղություններին: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք», – ասել է կառավարության ղեկավարը:

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը» համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ այն նպատակ ունի նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձևավորելու և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար: Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների և ֆինանսավորման ուղղություններով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ է նախորդել ազատումներին Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Փոխքաղաքապետի դիմումին ընթացք է տրվել․ գործադուլ իրականացրած վարորդները քրեական պատասխանատվության կենթարկվե՞նՀարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ուկրաինայի նախագահները պետք է հրաժարական տան. ՄեդվեդևՀովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել. Հայկ ԿոնջորյանՀարավային Կորեայում ընդդիմությունը մտադիր է նախագահին մեղադրել դավաճանության մեջ․ YonhapԱննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Մասիսում հրկիզել են նախկին օպերլիազորի մեքենան. Shamshyan Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն մտցնելու փորձը չի հաջողվել․ BBCԳյումրիում չկա մի անձ, ով կկարողանա դառնալ քաղաքապետի պաշտոնակատար, իշխանության վակուում է առաջանում․ ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը․ ՂազարյանՓնտրվում են չբողոքող վարորդներՔՊ-ն փակ նիստ է անցկացնում. Mediahub.amSMS-ը կստանաք, դեպքին կանդրադառնաք, չեք ստանա, չեք անդրադառնա. Մանուկյանը՝ ՔՊ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)Խոշոր բիզնեսի շահերը սպասարկող պատգամավորներ, խնդրում եմ, լռեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Քաղաքային 9%-անոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը. Գևորգ ՍտեփանյանՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 4Դեկտեմբերի 4-ի աստղագուշակՀաստատվեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն SMS-ը կստանաք, դեպքին կանդրադառնաք, չեք ստանա, չեք անդրադառնա. Մանուկյանը՝ ՔՊ-ի նոր նախագծի մասին ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին. Իշխան ՍաղաթելյանԱրմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Արտառոց դեպք՝ հյուրանոցում. կասկածյալներից մեկը հայ հայտնի ֆուտբոլիստի որդին է Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը Պարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխեք այլ տեղ. Ալեն Սիմոնյան Հեռացվել եմ ՔՊ-ի շարքերից, իսկ իմ մասին գնահատականներին կպատասխանեմ մեկ մակարդակ ցածր՝ ոչ հայելային․ Աղազարյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին 24 ժամ ջուր չի լինելուՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ Փաշինյանը ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի հեռացման նիստից կադրեր է հրապարակել (տեսանյութ) Առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին «Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից«Ժողովուրդ». Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»Տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է«Հրապարակ». Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն«Հրապարակ». Վերաբերմունք է փոխվել. հաշված ՔՊ-ականներ են համարձակվել ձեռքով բարևել ԱղազարյանինՊրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» Օձի տարի 2025. խորհրդանշական ուտեստներ հաջողություն և հարստություն գրավելու համար Նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես. Խեսեն` ՊՍԺ-ի նախագահի մասին Բրիտանուհին ցանկանում է համաշխարհային սեքս-ռեկորդ սահմանել՝ 24 ժամում քնելով հազար տղամարդու հետ Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հանգստանում է Հավայներում Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազը, ԿԳՄՍ նախարարը՝ ներառական երաժշտական փառատոնի գալա համերգին ՆԱՏՕ-ն սպասում է Թրամփի իշխանության գալուն՝ նախքան դաշինքին Ուկրաինայի միանալու հարցը լուծելը. Լատվիայի արտգործնախարար Սիմոնյանը սիմվոլիզմ է տեսել Միր անունով կատվի մահվան մեջ, որը եղել է Պուտինի նվերը՝ ճապոնացի նահանգապետին
Ամենադիտված