Ես, ընդհանրապես, ներմամբ չեմ ազատվում. Սամվել Բաբայանը՝ դատավորին
ԻրավունքԵրևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նույն գործով մյուս ամբաստանյալների դատավարությունը:
Գործով դատավոր Արշակ Վարդանյանը Սամվել Բաբայանին հարց ուղղեց՝ արդյոք վերջինս նախկինում դատվածություն ունեցել է, թե` ոչ.
Հարցին ի պատասխան Բաբայանը նշեց. պատասխանեց, «Այո՛, ունեցել եմ»:
Դատավորի դիտարկմանը՝ ներմա՞մբ է ազատվել, Բաբյանը պատասխանեց. «Ես, ընդհանրապես, ներմամբ չեմ ազատվում: Կարող եք ոնց ուզում եք ձևակերպել, իսկ եթե ուզում եք իմ խոսքը լսել, կասեմ՝ հիվանդության պատճառով եմ ազատ արձակվել»:
Նիստի մանրամասներն՝ ավելի ուշ