Ոստիկանությունը որոնում է Շամիրամում սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանին
ՀասարակությունՁեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, կասկածվողն Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանն է:
Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ: