Ինչպես է «Երևան սիթի»-ն կեղծ ակցիաներով մոլորեցնում հաճախորդներին (լուսանկարներ)
Հասարակություն«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը մոլորեցնում է ժողովրդին:
Ցանցի խանութներում պարբերաբար ակցիաներ են իրականացվում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ խաբեություն:
Այսպես՝ այս կամ այն ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնում են, ապա ջնջում ու գրում հին գինը:
Հաճախորդներն էլ, կարծելով, թե իրական ակցիայի են հանդիպել, ինքնամոռաց գնում են այդ ապրանքները, դառնալով հերթական խաբեության զոհերը: